Լոնդոնի ֆոնդային բորսայում այսօրվա օրը տրամադրվում է Վրաստանին
Լոնդոնի ֆոնդային բորսայում այսօրվա օրը տրամադրվում է Վրաստանին

Լոնդոնի ֆոնդային բորսայում այսօրվա օրը տրամադրվում է Վրաստանին, առևտրի օրը բացել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Կառավարության ղեկավարին հյուրընկալել է Լոնդոնի ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն Նիխիլ Ռաթհիմուն:

Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ, Լոնդոնդի ֆոնդային բորսայում հավաքված խոշորագույն ներդրողներ աշխարհի տարբեր անկյուններից և սա կարևոր հնարավորություն է, նրանք մանրամասն տեղեկություն ստանան Վրաստանի ներդրումային միջավայրի և իրականացված բարեփոխումների մասին:

«Սա շատ կարևոր հնարավորություն է մեզ համար, որպեսզի ներդրողներին փոխանցենք տեղեկություն Վրաստանում իրականացվող բարեփոխումների և այն ծրագրերի մասին, որոնք ունենք, որպեսզի Վրաստանը դարձնենք տարածաշրջանային կենտրոն: Շատ մեծ է հետաքրքրությունը Վրաստանում ներդրումների տեսանկյունից և դրա հետ մեկտեղ, այն մեզ հնարավորություն կտա հետագա տարիների ընթացքում առավել շատ վրացական ընկերություն տեսնենք Լոնդոնի ֆոնդային բորսայում: Մեր գլխավոր նպատակն է, Վրաստանն առավել արդյունավետ ինտեգրենք գլոբալ էկոնոմիկայում»,- հայտարարել է վարչապետը: