Լիվերպուլում ձերբակալել են մի տղամարդու, որը ֆուտբոլի երկրպագուների տոնակատարության ընթացքում մեքենայով մխրճվել է տարածք
Լիվերպուլում ֆուտբոլի երկրպագուների տոնակատարության ժամանակ տարածք մեքենայով մխրճված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, գրում է «Reuters»-ը։ 53-ամյա տղամարդը մեղադրվում է սպանության փորձի, վտանգավոր վարելու և ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։
Ոստիկանության տվյալներով՝ սա մեկուսացված դեպք է եղել և ոչ թե ահաբեկչական գործողություն։ Ոստիկանության հայտարարության համաձայն՝ ավելի քան 50 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երեխաներ, որոնցից 11-ը դեռևս հոսպիտալացված են։
Նշենք, որ ֆուտբոլի երկրպագուները նշում էին «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի հաղթանակը Պրեմիեր լիգայում, երբ տղամարդը մեքենայով մխրճվել է բազմության մեջ։