Լիտվայի սեյմը կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ շաբաթով դադարեցրել է աշխատանքը
Լիտվայի Սեյմը կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ շաբաթով դադարեցրել է աշխատանքը: Այս մասին հայտարարել է Սեյմի խոսնակ՝ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենը:
Նրա խոսքով, օրենսդիրների շրջանում վարակի նոր դեպքեր չեն գրանցվել, չնայած շատերը ստիպված են եղել մեկուսացվել: Այնուամենայնիվ, Լիտվայի գործող օրենսդրությունը չի նախատեսում Սեյմի հեռավար աշխատանքի հնարավորությունը:
Լիտվայի օրենսդիր մարմինը փակ կլինի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 3-ը: Ավելի վաղ Լիտվայի խորհրդարանի խոսնակի և խորհրդարանի մեկ այլ անդամի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս: Նշենք, որ Լիտվայի խորհրդարանը շուտով պետք է հաստատի երկրի նոր կառավարությունը, որը ձևավորվել է ընտրություններից հետո: