Լիտվայի Սեյմը ընդունել է բռնազավթված Աբխազիայում և «Հարավային Օսեթիայում» Վրաստանի իրավասության վերականգնման մասին բանաձև
Լիտվայի գերագույն օրենսդրական մարմինը ընդունել է բռնազավթված Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի» կարգավիճակի մասին բանաձև: Այս մասին տեղեկացնում են տեղի ԶԼՄ-ները:
Բռնազավթված Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի» շրջաններում Վրաստանի իրավասության վերականգնման մասին փաստաթուղթը Սեյմը աջակցել է միաձայն:
«10 տարի առաջ Ռուսաստանի զինված ուժերը ներխուժել են հարևան երկիր և բռնազավթված տարածքում ստեղծել խամաճիկային կառավարություն: Լիտվան դատապարտում է բոլոր տիպի բռնության դրսևորումները: Այդ թվում, այլ երկրի տարածք ներխուժումը»,- նշված է փաստաթղթում:
Դրա հետ մեկտեղ, բանաձևը արևմտյան կառույցներին և երկրներին կոչ է անում, Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցության ձգտմանը դարձնել համապատասխան ուշադրություն:
Հատկանշական է, որ Սեյմի կողմից ընդունված բանաձևում Վրաստանը հիշատակված է վավերական անվանմամբ: Նշված անվանումը Լիտվան հաստատել էր մեկ ամիս առաջ: Բանաձևի ընդունումը կապված է Օգոստոսի պատերազմի 10-րդ տարելիցի հետ: