Լիտվայի նախագահական ընտրություններում հաղթել է Գիտանաս Նաուսեդան:
Լիտվայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվությամբ, երկրի մասշտաբով բոլոր ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն, Նաուսեդան ունի 65,86 տոկոս ձայն, Լիտվայի ֆինանսների նախկին նախարար, Ինգրիդա Սիմոնիտեն հավաքել է 32,86 տոկոս:
Լիտվայում նախագահական ընտրությունների առաջին տուրը տեղի է ունեցել մայիսի 12-ին: Առաջին տուրում 50 տոկոսանոց պատնեշը ոչ մեկ չի հաղթահարել:
«Եվրոնյուսը» գրում է, որ Գիտանաս Նաուսեդան խոստացել է շարունակել գործող նախագահ, «երկաթե լեդի» Դալյա Գրիբաուսկայտեի կողմից սահմանված քաղաքականությունը: