Լիտվայի նախագահական ընտրությունների երկրորդ տուրում մրցելու են Ինգրիդա Սիմոնիտեն և Գիտանաս Նաուսեդան
Լիտվայի նախագահական ընտրությունների առաջին փուլում բոլորից շատ ձայն հավաքել է երկրի ֆինանսների նախկին նախարար, Ինգրիդա Սիմոնիտեն: Լիտվայի կենտրոնական ընտրական հանձնաողովի լրատվությամբ, բոլոր ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն, Սիմոնիտեն ունի ձայների 31,13 տոկոսը:
Երկրորդ տեղում 30,95 տոկոսով տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան է:
Երկրի վարչապետ, Սաուլիուս Սկվերնուլիսը 19,72 տոկոս ձայնով անցել է երրորդ տեղը:
Արդյունքների համաձայն, մայիսի 26-ին նախագահական ընտրությունների երկրորդ տուրում մասնակցելու են Ինգրիդա Սիմոնիտեն և Գիտանաս Նաուսեդան:
Ճանաչված և Ռուսաստանի հասցեին քննադատությամբ աչքի ընկնող գործող նախագահ, Դալյա Գրիբաուսկայտեն ընտրություններին չի մասնակցել, քանզի նա արդեն կառավարել է երկիրը երկու անգամ: