Լիտվայի դեսպան. Ուրախալի է, որ Վրաստանը բացում է սահմանները 5 երկրի համար, բազմաթիվ զբոսաշրջիկներ ցանկանում են ճամփորդել Վրաստանում և տեսնել այս չքնաղ երկիրը
Լիտվայի դեսպան. Ուրախալի է, որ Վրաստանը բացում է սահմանները 5 երկրի համար, բազմաթիվ զբոսաշրջիկներ ցանկանում են ճամփորդել Վրաստանում և տեսնել այս չքնաղ երկիրը

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացել է արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հրաժեշտի հանդիպումը Վրաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր Գիեդրիուս Պոուջունասի հետ:

Դավիթ Զալկալիանին շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Վրաստանի և Լիտվայի հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար: Խոսքը վերաբերել է դեսպանի աշխատանքի ընթացքում Վրաստանում և Լիտվայում իրականացված բազմաթիվ բարձր մակարդակի այցերին և միջոցառումներին: Նախարարը նշել է Լիտվայի և անձամբ դեսպանի առանձնահատուկ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, ինչպես նաև եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացում ցուցաբերած փորձնական օգնության համար:

Գիեդրիուս Պոուջունասն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին, շատ արդյունավետ համագործակցության համար և ընդգծել Վրաստանի և Լիտվայի միջև առկա յուրահատուկ հարաբերությունները: Դեսպանը մեկ անգամ ևս հաստատել է Լիտվայի կայուն աջակցությունը Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:

Հանդիպմանը խոսվել է համավարակի պատճառով Վրաստանում և Լիտվայում տիրող իրավիճակի մասին: Նախարարը նշել է, որ Վրաստանը այն 15 երկրների ցանկում է, որոնց համար Եվրամիությունը բացել է սահմանները: Դեսպանը հավելել է, որ ուրախ է, որ Վրաստանն իր սահմանները բացում է Լիտվայի քաղաքացիների համար և հույս հայտնել, որ նշված որոշումը դրական կանդրադառնա Վրաստանում լիտվացի զբոսաշրջիկների հոսքի վրա:

«Իմ առաքելությունն ավարտվեց: Սա եղել է մեր եղբայրական ազգերի միջև ինտենսիվ աշխատանքի և արդյունավետ համագործակցության հինգ տարի: Մեր հարաբերություններն իրոք առանձնահատուկ են ինչպես պետությունների, այնպես էլ՝ ժողովուրդների միջև:

Սա իրոք շատ հետաքրքիր ժամանակաշրջան էր և ցավում եմ, որ ստիպված եմ հեռանալ այս երկրից:

Իհարկե, ուրախ եմ, որ Եվրոպայի խորհուրդը տվել է Վրաստանը անվտանգ երկրների ցանկում ընդգրկելու հանձնարարական: Այսօր Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ Վրաստանը բացում է սահմանները 5 երկրի համար, որը շատ ուրախալի է, քանի որ բազմաթիվ զբոսաշրջիկներ ցանկանում են ճամփորդել Վրաստանում և տեսնել այս չքնաղ երկիրը»,- հայտարարել է Գիեդրիուս Պոուջունասը: