Լիտվան պայմանագիր է ստորագրել Թուրքիայի հետ՝ գնելու «Բայրաքթարներ»-ը, որոնք կհանձնի Ուկրաինային

10:47, 02.06.2022

Լիտվան պայմանագիր է ստորագրել Թուրքիայի հետ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր գնելու վերաբերյալ։ Վիլնյուսը նախատեսում է Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր հանձնել: Տեղեկությունը տարածում են լիտվական լրատվամիջոցները։

Այդ նպատակով շարքային լիտվացիները, հիմնվելով հեռուստահաղորդավարներից մեկի կոչի վրա, երեք օրվա ընթացքում կարողացել են մոբիլիզացնել մինչև հինգ միլիոն եվրո։

Հաղորդվում է, որ վաճառքի պայմանագրի մասին փաստաթուղթը ստորագրել են Լիտվայի պաշտպանության փոխնախարար Վիլիուս Սեմեշկան և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործակալության ղեկավարը։

Նմանատիպ