Լիտվացիների համար լավ ծանոթ է ցավախառը միասնության զգացմունքը. Լիտվայի դեսպանատուն
Վրաստանում Լիտվայի դեսպանատունը սոցիալական ցանցում գրել է, որ լիտվացիների համար ապրիլի 9-ի նման ցավախառն զգացմունքը լավ ծանոթ է:
«Ապրիլի 9-ից անցել է 30 տարի, երբ Վրաստանը պայքարել է Խորհրդային հալածանքի դեմ և հստակ կանգնել է ազատության համար, որն հանդիսացել է Խորհրդային Միության ավարտի սկիզբ – ցավոք այդ ամենին զոհ են գնացել 21 մարդ:
Նրանց զոհը անարդյունք չի եղել, երկու տարի անց Վրաստանը հայտարարել է իր անկախության մասին:
Լիտվացիների համար լավ ծանոթ է ցավախառը միասնության զգացմունքը, քանզի 1991 թվականի հունվարի 13-ին, Լիտվան հայտնվել է նույն իրավիճակում և նա նույնպես զոհ է տվել ազատության համար:
Այս իրադարձություններից տարիներ անց կարևոր է, որ հիշենք, թե ում ենք շնորհակալ այս ազատության համար»,-նշված է դեսպանատան «ֆեյսբուք» էջում: