Լիովին աջակցում եմ Վրաստանում իշխանությունների և ընդդիմության հանդեպ Եվրամիության կոչին, իրավիճակը լիցքաթափելու կապակցությամբ. Շվեդիայի դեսպան
Վրաստանում Շվեդիայի դեսպան, Ուլրիկ Թիդեսթրոմը «Թվիթեր» սոցիալական ցանցում արձագանքում է երկրում զարգացող իրադարձություններին:
Շվեդ դիվանագետը ասում է, որ լիովին սատարում է Եվրամիության կոչին՝ Վրաստանի իշխանություններին և ընդդիմությանը ՝ իրավիճակը լիցքաթափել և մասնակցել երկխոսությանը:
«Ես լիովին սատարում եմ Եվրամիության կոչին՝ Վրաստանի իշխանություններին և ընդդիմությանը, իրավիճակի լիցքաթափման կապակցությամբ, գործել առավելագույն պատասխանատվությամբ և մասնակցել անկեղծ քաղաքական երկխոսության ՝ հանուն երկրի և Վրաստանի քաղաքացիների շահերի», – գրել է Վրաստանում Շվեդիայի դեսպան Ուլրիկ Թիդեսթրոմը: