Լինաս Լինկևիչուս. Վրաստանի սողացող բռնազավթումը և տարածքի 20 տոկոսի օկուպացիան շարունակվում է
«Վրաստանի սողացող բռնազավթումը և տարածքի 20 տոկոսի օկուպացիան շարունակվում է,- այս հայտարարությունն է հրապարակում Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը՝ «Թվիթերի» պաշտոնական էջում:
«12 տարի է անցել այն օրից, երբ Ռուսաստանն իրականացրեց կանխամտածված ագրեսիա Վրաստանի դեմ: Ցավոք, դասը լավ չսերտվեց, որին հետևեց ագրեսիա Ուկրաինայի դեմ: Վրաստանի սողացող բռնազավթումը և տարածքի 20 տոկոսի օկուպացիան շարունակվում է:
Մենք մեկ անգամ ևս կայուն աջակցություն ենք հայտնում Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասվում է Լինկևիչուսի հայտարարության մեջ:
https://twitter.com/LinkeviciusL/status/1291596655297540096?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1291596655297540096%7Ctwgr%5E&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Flinas-linkevichusi-saqartvelos-mcocavi-aneqsia-da-teritoriis-20-procentis-okupacia-grdzeldeba%2F