Լիկանիի մոտ տեղի է ունեցել ավտովթար: Երկու երթուղային տաքսի բախվել է իրար և մեկ մարդ ծանր տուժել է:
Ինչպես Վրաստանի Առաջին հայտնել են ներքին գործերի նախարարությունում, ավտովթարի պատճառները պարզելու համար հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 276-րդ հոդվածով:
Նշված հոդվածը նկատի ունի տրանսպորտի երթևեկության կարգի խախտում: