Լևան Զաուտաշվիլի․ Փիրիքիթա և Փիրաքեթա Խևսուրեթիում արևային միկրոկայաններ են տեղադրվել ընդհանուր առմամբ 58 ընտանիքի համար, ինչը կնպաստի բարձրլեռնային շրջանների և զբոսաշրջության զարգացմանը
«Փիրիքիթա և Փիրաքեթա Խևսուրեթիում արևային միկրոկայաններ են տեղադրվել ընդհանուր առմամբ 58 ընտանիքի համար, ինչը կնպաստի մեր իշխանության հայտարարած քաղաքականությանը, որն ծառայում է բարձրլեռնային շրջանների զարգացմանը, սոցիալ-տնտեսական առաջընթացին, բնակչության պահպանմանը և զբոսաշրջության զարգացմանը», – այս մասին Մցխեթա-Մթիանեթիի պետական հավատարմատար Լևան Զաուտաշվիլին հայտարարել է Դուշեթիի մունիցիպալիտետի 16 գյուղերում արևային միկրոկայանների տեղադրման հետ կապված։
Լևան Զաուտաշվիլին ընդգծել է, որ աշխատանքներն ավարտվել են բնակչության համար նախապես հայտարարված ժամկետներում։
«Այսօր շատ կարևոր էր մեր հանդիպումը տեղի բնակչության հետ։ Կոնկրետ իրենցից իմացանք, թե ինչ օգուտ են ստացել։ Ուրախ են նշված ծրագրի ավարտով, և որ ամենակարևորն է, նշված ծրագիրն ավարտվել է ազդարարված և բնակչությանը հայտարարված ժամկետներում», – հայտարարել է Մցխեթա-Մթիանեթիի պետական հավատարմատարը։
Մցխեթա-Մթիանեթիի մարզի Դուշեթիի մունիցիպալիտետի 16 գյուղերի 58 ընտանիքի համար, որոնց միացումը կենտրոնական ցանցին բարդ ռելիեֆի և կլիմայական պայմանների պատճառով հնարավոր չէ, տեղադրվել են արևային միկրոկայաններ, ինչը նրանց համար էլեկտրաէներգիայի անկախ աղբյուր է հանդիսանում։
Ծրագիրը կառավարության կարգադրության հիման վրա, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հանձնարարականով, իրականացրել է Էներգետիկայի զարգացման հիմնադրամը։
Տեղեկությունը տարածում է Մցխեթա-Մթիանեթիի պետական հավատարմատարի աշխատակազմը։