Լևան Ռատիանի. Ախալցխայից տեղափոխված կինը պետք է փրկվի, մենք պետք է հաղթենք այս պատերազմում
Առաջին համալսարանային կլինիկա տեղափոխված 27-ամյա բուժքրոջ հետ կապված համացանցում հրապարակում է կատարել կլինիկայի ղեկավար Լևան Ռատիանին:
«Աստված իմ, օգնիր, դիմանանք: Մայրը այն էակն է, առանց որի ես անձամբ չեմ պատկերացնում իմ կյանքը նույնիսկ այս տարիքում: Երեկ ցնցվեցի, երբ իմացա, որ պացիենտը մայր է, ում տանը սպասում է երկու փոքր երեխա: Մայրը պետք է փրկվի: Մենք պետք է հաղթենք այս պատերազմում»,- գրում է Լևան Ռատիանին:
Նախօրեին «Աստրազենեկա» պատվաստանյութը ստանալուց հետո Ախալցխայի կլինիկայում 27-ամյա բուժքրոջ մոտ անաֆիլակտիկ ցնցում է ախտորոշվել: Երեկ բուժքույրը տեղափոխվել է Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկա, որը ղեկավարում է Լևան Ռատիանին: