Լևան Կոբերիձե. Վստահ է, շատ շուտով Միխեիլ Սաակաշվիլին խնդիրներ կստեղծի նաև Ուկրաինայի համար

19:48, 14.07.2020

«Անկախ պատգամավորներ» դաշինքի անդամ Լևան Կոբերիձեի հայտարարությամբ, վստահ է, շատ շուտով Միխեիլ Սաակաշվիլին խնդիրներ կստեղծի Ուկրաինայի, ինչպես նաև Վրաստանի համար:

«Կարծում եմ, նա շուտով կհասնի նրան, որ Ուկրաինայի համար խնդիրներ կստեղծի Վրաստանի հետ հարաբերությունների և նաև միջազգային արենայում»,- նշել է Կոբերիձեն:

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանից ռուսամետ իշխանության հեռացումը Ուկրաինայի շահերում է:

Նմանատիպ