Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, Երևանում, կառավարության շենքի դիմաց հավաքվել են ցուցարարներ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, հարյուրավոր մարդիկ հավաքվել են Երևանի հանրապետության հրապարակում: Նրանք բողոքում են վարչապետի կայացրած որոշման դեմ:

Հավաքվածները ժողովրդին կոչ են անում դուրս գալ փողոց:

«Մենք չենք զիջելու հողերը», – վանկարկում են ցույցի մասնակիցները:

Կառավարության տան մոտ կենտրոնացված են իրավապահները:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել է համաձայնագիր, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցում:

 

https://fb.watch/1FxU4vTFbC/