Լեռնային Ղարաբաղում հակամարտություն սկսելու հիմնական հրահրիչը և նախաձեռնողը Թուրքիայի նախագահն էր. Բաշար Ասադ
Լեռնային Ղարաբաղում հակամարտություն սկսելու հիմնական հրահրիչը և նախաձեռնողը Թուրքիայի նախագահն էր,- այս մասին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է «Ռիա»-ի հետ հարցազրույցի ժամանակ:
Սիրիայի նախագահի խոսքով, Լեռնային Ղարաբաղ մարտիկները տեղափոխվում են Սիրիայից, և պաշտոնական Դամասկոսը կարող է դա հաստատել:
Բաշար Ասադի հայտարարությամբ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատերազմներ է վարում տարբեր շրջաններում, Թուրքիայի ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար և դա մասնավորապես կապված է Սիրիայում այսպես կոչված Իսլամական պետության հետ Էրդողանի սկանդալային կապերի հետ:
«Բոլորին հայտնի է, որ Իսլամական պետությունը նավթ էր վաճառում Թուրքիայի տարածքով, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հովանու ներքո: Իհարկե, թուրքերը մասնակցում էին այս առևտրին: Սա է նրա նպատակը և դա վտանգավոր է»,- ասել է Ասադը: