Լեռնային Ղարաբաղի իշխանությունը Ադրբեջանի զինված ուժերին կրկին մեղադրում է Ստեփանակերտը հրթիռակոծելու մեջ

Չճանաչված Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունը Ադրբեջանի զինված ուժերին կրկին մեղադրում է Ստեփանակերտը հրթիռակոծելու մեջ:

Ինչպես գրում է հայկական մամուլը, հարձակման հետևանքով ավերվել են շենքերը և վնասվել՝ խանութները, վնասվել է գազատարը, այրվել է ավտոմեքենա:

Բացի այդ, հայկական կողմը տեղեկացնում է առաջնագծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի հատուկջոկատայինների ստորաբաժանման և մի քանի միավոր տեխնիկայի ոչնչացման մասին:

Իր հերթին, Ադբրեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ողջ գիշերվա ընթացքում տարբեր ինտենսիվությամբ շարունավում էին մարտական գործողությունները: Գերատեսչությունը հակառակորդին մեղադրում է Ադրբեջանի զինված ուժերի պաշտպանող դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեջ:

Բացի այդ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում հայտարարում են, որ հակառակորդը մի քանի ուղղություններով նահանջել է:

Ադբեջանի իշխանությունը հայտարարում է, որ այժմ մարտական գործողությունները շարունակվում են առաջնագծի ողջ երկայնքով:

Բացի այդ, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը սոցիալական ցանցում գրում է, որ Հայաստանի զինված ուժերը պարբերաբար կրակ են բացում բնակչության ուղղությամբ: Նրա հայտարարությամբ, հակառակորդ կողմի կողմից արձակված «Սմերչ» տիպի հրթիռն ընկել է Գորանբոյի շրջանի գյուղերից մեկի բակում: