Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ ԵՄ-ն պահանջում է, որ Թուրքիայից նոր պայմանագրերով դաշինքի երկրներին մատակարարվող գազը ռուսական ծագում չունենա
Եվրամիությունը պահանջում է, որ Թուրքիայից նոր պայմանագրերով դաշինքի երկրներին մատակարարվող գազը չլինի ռուսական ծագում ունեցող, հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Կատերինա Ռայխեն, հաղորդում է Bloomberg-ը։
Կատերինա Ռայխեի խոսքով՝ Թուրքիան հասկանում է, թե որքան կարևոր է ԵՄ-ի համար «զերծ մնալ ռուսական հումքից», բայց միևնույն ժամանակ հստակ ցույց է տալիս, որ ռուսական գազի փոխարինումը մեկ օրում անհնար է՝ ո՛չ տնտեսական տեսանկյունից, ո՛չ էլ առկա ռեսուրսները հաշվի առնելով։
Տեղեկատվության համար՝ հունվարի 26-ին Եվրոպական խորհուրդը հաստատել է ԵՄ-ին ռուսական հեղուկ բնական գազի մատակարարման լիակատար արգելքը 2027 թվականի հունվարի 1-ից, մինչդեռ խողովակաշարերով մատակարարվող ռուսական գազի արգելքը ուժի մեջ կմտնի 2027 թվականի սեպտեմբերի 30-ից։
Բացի այդ, կարճաժամկետ պայմանագրերով ռուսական հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը ուժի մեջ է մտել 2026 թվականի ապրիլի 25-ին, իսկ խողովակաշարերով մատակարարվող գազի կարճաժամկետ պայմանագրերը պետք է լրանան մինչև 2026 թվականի հունիսի 17-ը։