Լենինի ծննդյան օրը Մոսկվայում գտնվող Լենինի արձանի վրա փակցրել են պաստառ՝ «ենթակա է ապամոնտաժմանը» վեռնագրով

Լենինի ծննդյան օրը Մոսկվայում գտնվող Լենինի արձանի վրա փակցրել են պաստառ՝ «ենթակա է ապամոնտաժմանը» վեռնագրով:

Ռուսական մամուլի լրատվությամբ, ցույցի կազմակերպիչներն են «ապակոմունիզացիա» նախագծի մասնակիցները: Ինչպես նրանք հայտարարում են, Լենինի ծննդյան օրը նրանք կոչ են անում իշխանություններին ազատել երկիրը պետական տեռոր կազմակերպող ուժերից:

Ինչպես հայտարարում են ցույցի կազմակերպիչները ՝ Լենինի, Ստալինի, Կիրովի և Ձերժինսկիի արձանները պետության բռնությունը արդարացնելու արձաններ են: