«Լելո - Ուժեղ Վրաստան» - Վրաստանին անհրաժեշտ են նոր արդար և ազատ խորհրդարանական ընտրություններ, սա միակ բանն է, որը երկիրը դուրս կբերի ճգնաժամից
Ռեժիմը, որը չունի ո՛չ ներքին, ո՛չ արտաքին քաղաքական լեգիտիմություն, փորձում է հասարակական ահաբեկչության միջոցով ամրապնդել իր դիրքերը, – ասված է «Լելո – Հզոր Վրաստանի համար» տարածած հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ երկիրը նոր խորհրդարանական ընտրությունների կարիք ունի։
«Ռեժիմը, որը չունի ո՛չ ներքին, ո՛չ արտաքին քաղաքական լեգիտիմություն, փորձում է հասարակական ահաբեկչության միջոցով ամրապնդել իր դիրքերը։ Այս ահաբեկչական արշավը միայն կարագացնի ռեժիմի վախճանը։ Վրաստանին անհրաժեշտ են նոր, արդար և ազատ խորհրդարանական ընտրություններ. դա միակ ճանապարհն է, որը կարող է երկիրը դուրս բերել ճգնաժամից։ Ինչքան երկար շարունակվի ոչ լեգիտիմ իշխանության բռնապետական կառավարումը, այնքան ավելի թանկ կնստի դա Իվանիշվիլին», – ասվում է «Լելո – Հզոր Վրաստանի համար» տարածած հայտարարության մեջ։