Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոդնարը, Անդրեյ Սիբիգայի և Կիրիլո Բուդանովի նմանությամբ, հրաժարվել է Լեհաստանի Հանրապետության պետական պարգևից

15:03, 20.06.2026

Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոնդարը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլո Բուդանովի նման, հրաժարվել է Լեհաստանի Հանրապետության պետական պարգևից։ Այս մասին տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բոնդարն այս որոշումը կապել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու քայլի հետ, ով Վոլոդիմիր Զելենսկուն զրկել է Լեհաստանի բարձրագույն պետական պարգևից՝ Սպիտակ արծվի շքանշանից։

Լեհաստանում Ուկրաինայի դեսպանը Զելենսկուն պարգևից զրկելու որոշումը գնահատել է որպես պատմական անարդարություն։ Դրա հետ մեկտեղ, Բոնդարն ընդգծել է, որ Ուկրաինան և Լեհաստանը դեռևս մնում են մոտ գործընկերներ, որոնց միավորում են ընդհանուր շահերը անվտանգության, պաշտպանության և եվրոպական ինտեգրման ոլորտներում։

Ի գիտություն՝ Կարոլ Նավրոցկին Զելենսկուն զրկել է Սպիտակ արծվի շքանշանից այն բանից հետո, երբ Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկն անվանել է «Ուկրաինական ապստամբական բանակի» անունով։ Ինչպես գրում են լեհական լրատվամիջոցները, «Ուկրաինական ապստամբական բանակը» 1943 թվականի հուլիսին համակարգված հարձակում է իրականացրել լեհերով բնակեցված մոտ 150 քաղաքների վրա, որոնք գտնվում էին նախկին Վոլինի վոյեվոդության, մասնավորապես՝ Վլադիմիրի, Գորոխովի, Կովելի և Լուցկի շրջաններում՝ ներկայիս Ուկրաինայի տարածքում։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, ի նշան Վոլոդիմիր Զելենսկու հետ համերաշխության, հրաժարվել է և Լեհաստանին կվերադարձնի «Լեհաստանի Հանրապետությանն մատուցած ծառայությունների համար» շքանշանի Կոմանդորական խաչը, որն իրեն հանձնվել էր 2022 թվականին։

Նմանատիպ