Լեհաստանում հայտարարում են, որ ռուսական ռեակտիվ դրոնն ընկել է Ուկրաինայի տարածքում՝ Լեհաստանի հետ Դորոհուսկի սահմանային անցակետից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա
Ռուսական ռեակտիվ դրոնն ընկել է Ուկրաինայի տարածքում՝ Լեհաստանի հետ Դորոհուսկի սահմանային անցակետից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
«Եվս մեկ ռուսական հարձակում Արևմտյան Ուկրաինայի վրա։ Ռեակտիվ դրոնը հարվածել է ուկրաինական կողմում՝ Լեհաստանի հետ Դորոհուսկի սահմանային անցակետից մոտ 2 կիլոմետր հեռավորության վրա։ Լեհաստանի օդային տարածքը չի խախտվել։ Մեր հակաօդային պաշտպանության համակարգերն ու ինքնաթիռները պատրաստ են եղել արձագանքման։ Տագնապի չեղարկումից հետո ինքնաթիռները վերադարձել են բազաներ, իսկ պաշտպանական համակարգերն անցել են դիտարկման և պատրաստականության ռեժիմի», – սոցիալական ցանցում նշել է Կոսինյակ-Կամիշը։