Լեհաստանում այսօր տեղի կունենա ընտրված նախագահ Կարոլ Նավրոցկիի երդմնակալության արարողությունը

11:23, 06.08.2025

Այսօր տեղի կունենա Լեհաստանի ընտրված նախագահ Կարոլ Նավրոցկիի երդմնակալության արարողությունը։ Կարոլ Նավրոցկիի՝ որպես Լեհաստանի նախագահի երդմնակալության արարողությունը կսկսվի տեղական ժամանակով ժամը 10:00-ին։

Նավրոցկին երդում կտա 460 պատգամավորների և 100 սենատորների առջև, որից հետո կդիմի ընտրված ներկայացուցիչներին։

Կարոլ Նավրոցկին կփոխարինի գործող նախագահ Անջեյ Դուդային։

Տեղեկատվության համար՝ Կարոլ Նավրոցկին հաղթել է հունիսի 1-ին Լեհաստանում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Նավրոցկին, որին աջակցում է ընդդիմադիր աջակողմյան պահպանողական «PiS» կուսակցությունը, ստացել է ձայների 50.9 տոկոսը։ Նա հաղթել է իշխող կուսակցության թեկնածու, Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Չաշկովսկուն, որը ստացել է ձայների 49.1 տոկոսը։

Նմանատիպ