Լեհաստանում ավտովթարի հետևանքով զոհվել է Վրաստանի երկու քաղաքացի
Լեհաստանում ավտովթարի հետևանքով զոհվել է Վրաստանի երկու քաղաքացի

Լեհաստանում ավտովթարի հետևանքով զոհվել է Վրաստանի երկու քաղաքացի:

Երիտասարդ տղամարդիկ Լեհաստան էին մեկնել արտագնա աշխատանքի:

Վրաստանի երկու քաղաքացիների մահվան մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են արտաքին գործերի նախարարությունում:

Նրանց խոսքով, Վրաստանի դեսպանությունը և հյուպատոսությունն այս պահի դրությամբ պատաստում են փաստաթղթերը՝ զոհվածների դիակները Վրաստան տեղափոխելու համար: