Լեհաստանի սեյմը բանաձև է ընդունել Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացված ագրեսիայի 10-րդ տարելիցի առնչությամբ
Լեհաստանի սեյմը բանաձև է ընդունել Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացված ագրեսիայի 10-րդ տարելիցի առնչությամբ

Լեհաստանի Հանրապետության սեյմը բանաձև է ընդունել Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի դեմ իրականացված ագրեսիայի 10-րդ տարելիցի հետ կապված,- այս մասին Լեհաստանի սեյմի նախագահ Մարեկ Կուխչինսկին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպմանը:

Սեյմի մարշալը նախարարին փոխանցել է սեյմի կողմից ընդունված բանաձևը և ընդգծել Լեհաստանի կողմից Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ աջակցությունը:

Երկկողմ հանդիպում է անցկացվել նաև Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ, որի ավարտից հետո անցկացված համատեղ մամլո ասուլիսին կողմերը զրուցել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկայի և սեյմի կողմից ընդունված բանաձևի նշանակության մասին:

Բանաձևում նշված է, որ Լեհաստանը դատապարտում է Ռուսաստանի Դաշնության ինքնիշխան պետության նկատմամբ իրականացված ագրեսիան: