Կուրտ Վոլքերը 2008 թվականի օգոստոսյան պատերազմի պատճառներից մեկը անվանում է Միխեիլ Սաակաշվիլիի հռետորաբանությունը
Կուրտ Վոլքերը 2008 թվականի օգոստոսյան պատերազմի պատճառներից մեկը անվանում է Միխեիլ Սաակաշվիլիի հռետորաբանությունը

Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարության նախկին հատուկ ներկայացուցիչ, Կուրտ Վոլքերը 2008 թվականի պատերազմի պատճառներից մեկը անվանում է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հռետորաբանությունը: Այս մասին նա ասել է ուկրաինական «եվրոպեյսկայա պրավդա» հրատարակությանը տված հարցազրույցում:

«Ես իրոք կարծում եմ, որ Սաակաշվիլին շատ բան է արել իր երկրի համար, անց է կացրել շատ բարեփոխումներ: Նա արդյունավետորեն զարգացրել է հարաբերությունները ԱՄՆ-ի և արևմուտքի հետ: Սակայն, Պուտինը խիստ նյարդայնացած կոշտ արձագանքում էր այդ հռետորաբանությանը, որն իր հասցեին ընտրել էր Սահակաշվիլին: Կարծում եմ, որ սա դարձել է 2008-ի ռուս-վրացական պատերազմը սկսելու պատճառներից մեկը, և դա անհնար է դարձնել ռուս-վրացական ցանկացած հարաբերությունները»,- ասել է Կուրտ Վոլքերը:

Նրա խոսքով, Վրաստանի ներկայիս կառավարությունը կիրառում է տարբերվող հռետորաբանություն, սակայն դա չի նշանակում, որ կառավարությունը մոռացել է ռուսական ագրեսիան:

Կուրտ Վոլքերը պետքարտուղարության հատուկ ներկայացուցչի պաշտոնը լքել է սեպտեմբերին: Ավելի ուշ նա ներկայացուցիչների պալատում ցուցմունք է տվել Դոնալդ Թրամփի իմպիչմենտի շրջանակներում: Վոլքերը զբաղեցնում էր նաև Մաքքեյնի ինստիտուտի գործադիր տնօրենի պաշտոնը: