Լեհաստանի պաշտպանության նախարար. Վարշավայի դիրքորոշումը մնում է անփոփոխ, Լեհաստանը զորքեր չի ուղարկի Ուկրաինա
Լեհաստանի պաշտպանության նախարար. Վարշավայի դիրքորոշումը մնում է անփոփոխ, Լեհաստանը զորքեր չի ուղարկի Ուկրաինա

Վարշավայի դիրքորոշումը մնում է անփոփոխ, Լեհաստանը զորքեր չի ուղարկի Ուկրաինա,- հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Նրա խոսքով, Լեհաստանն ունի այլ խնդիրներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանությունը։

«Մենք լեհական զորքեր չենք ուղարկի Ուկրաինա։ Սա կառավարության դիրքորոշումն է, որը գոյություն ունի ոչ միայն շաբաթներ շարունակ, այլև ամիսներ շարունակ», – ասել է նախարարը։

Կոսինյակ-Կամիշի խոսքով, այս դիրքորոշումը կիսում են ոչ միայն կառավարական կոալիցիան, այլև բոլոր լեհերը։ Ինչպես նա բացատրել է, այն փաստը, որ Լեհաստանը չի պլանավորում զորքեր ուղարկել Ուկրաինա, չի նշանակում, որ այն չի մասնակցում «կամավորների կոալիցիային»։ Պաշտպանության նախարարի խոսքով, Լեհաստանի դաշնակիցները լիովին հասկանում են նրա դիրքորոշումը։

Առաջադրանքների շարքում նախարարը նշել է ՆԱՏՕ-ի արևելյան թևի՝ լեհ-բելառուսական սահմանի պաշտպանությունը, որտեղ, ըստ նրա, 5000-6000 լեհ զինվորներ անընդհատ ներգրավված են անվտանգության ապահովման, ինչպես նաև պոտենցիալ խաղաղապահ առաքելության համար ենթակառուցվածքների և լոգիստիկայի ապահովման գործում։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ այս գործընթացում կներգրավվեն հարյուրավոր և հազարավոր լեհ զինվորներ՝ ապահովելով Լեհաստանի կամ Ուկրաինայի տարածքում տեղակայված դաշնակից ուժերի անվտանգությունը։