Լեհաստանի ֆերմերները բողոքում են Հարավային Ամերիկայի երկրների հետ ազատ առևտրի ԵՄ ծրագրերի դեմ
Լեհաստանի ֆերմերները բողոքում են Հարավային Ամերիկայի երկրների հետ ազատ առևտրի ԵՄ ծրագրերի դեմ

Լեհաստանի ֆերմերները բողոքում են Եվրամիության կողմից Հարավային Ամերիկայի երկրների հետ ազատ առևտուր հաստատելու մտադրության դեմ։

Լեհական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ֆերմերները առավոտից հավաքվել են գլխավոր մայրուղիների և կամուրջների վրա։ Նրանք չեն պլանավորում ամբողջությամբ փակել երթևեկությունը, սակայն դեռևս ուշացումներով տեղափոխում են տրանսպորտային միջոցները։

Ցույցի կազմակերպիչները նշում են, որ իրենց ցույցը «ապաքաղաքական» է և նպատակ ունի պաշտպանել Լեհաստանի գյուղատնտեսությունը։ Նրանց խոսքով՝ իրենց միակ պահանջն այն է, որ Եվրամիությունը հրաժարվի ազատ առևտրի համաձայնագիր կնքել Մերկոսուրի անդամ հարավամերիկյան երկրների հետ։

Ֆերմերները նշում են, որ այս համաձայնագրի արդյունքում Հարավային Ամերիկայից էժան ապրանքներ կմտնեն եվրոպական շուկա, ինչը կվնասի տեղի ֆերմերներին։

Ավելի վաղ Մերկոսուրի երկրների հետ ազատ առևտրի դեմ բողոքի ցույցեր էին անցկացվել Ֆրանսիայում և Բրյուսելում։

ԵՄ առաջնորդները համաձայնագրի ստորագրումը քննարկել են դեկտեմբերին, սակայն անդամ պետությունների միջև տարաձայնությունների պատճառով ստորագրումը հետաձգվել է մինչև հունվար։