Լեհաստանի Ազգային բանկի ղեկավարն ասում է, որ Գերմանիան մտադիր է վերադարձնել Լեհաստանի սահմաններում գտնվող հողերը, իսկ Դոնալդ Տուսկը փորձում է առաջ տանել Բեռլինի այս մտադրությունը

19:44, 18.08.2022

Լեհաստանի Ազգային բանկի ղեկավարն ասում է, որ Գերմանիան մտադիր է վերադարձնել այն հողերը, որոնք այժմ գտնվում են Լեհաստանի սահմաններում։ Այս մասին լեհական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարություն է արել Ադամ Գլապինսկին։

Նրա խոսքով, «Գերմանիան ցանկանում է ինչ-որ կերպ վերականգնել նախկինում իրեն պատկանող հողերը, որոնք այժմ գտնվում են Լեհաստանի սահմաններում, և հպատակեցնել այն երկրների գոտին, որոնք ընկած են Գերմանիայի և Ռուսաստանի միջև»:

Լեհաստանի Ազգային բանկի ղեկավարի խոսքով՝ լեհական ընդդիմության առաջնորդ Դոնալդ Տուսկը փորձում է առաջ տանել Բեռլինի այս մտադրությունը։

«Տարիներ շարունակ խոսվում է, որ Բրյուսելի կողմից Տուսկի առջեւ դրված խնդիրները միայն Լեհաստանի ներկայիս կառավարությանը հեռացնելն ու մեր երկիրը եվրագոտուն միանալու ուղու վրա դնելը չեն ներառում։ Երբ այդ նպատակները կատարվեն, Տուսկը կվերադառնա Բրյուսել, կդառնա Եվրահանձնաժողովի նախագահ և կուժեղացնի ջանքերը եվրոպական պետություն կառուցելու համար»,- ասել է Լեհաստանի Ազգային բանկի ղեկավարը։

Գլապինսկին նաև պնդում է, որ Գերմանիան և Եվրահանձնաժողովը ներգրավված են «Լեհաստանի ներկայիս կառավարության դեմ դավադրության մեջ, և այդ պատճառով Բրյուսելը հրաժարվում է 35 միլիարդ եվրո փոխանցել Վարշավային, որը պատկանում է Լեհաստանին և նպատակ ունի վերացնել համաճարակի հետևանքները»։

«Եվրամիությունը ցանկանում է այդ գումարը փոխանցել հաջորդ կառավարությանը»,- ասել է Լեհաստանի Ազգային բանկի ղեկավարը։

Նմանատիպ