Լեհաստանը հնարավոր է համերաշխություն հայտնի Մեծ Բրիտանիային և երկրից վտարի ռուս դիվանադգետներին
Լեհաստանը հնարավոր է համերաշխություն հայտնի Մեծ Բրիտանիային և երկրից վտարի ռուս դիվանադգետներին,-այս լրատվությունը տարածել է լեհական հրատարակչություններից մեկը:
Հրատարակչության լրատվությամբ, Վարշավայում քննարկում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման հարցը: Այս հարցը հրատապ դարձավ այն բանից հետո, ինչ Մեծ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրեց գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորելու մեջ:
Մի քանի օր առաջ Լեհաստանի արտաքին գործերի նախարար, Կոնրադ Շիմանսկին հայտարարել էր, որ Վարշավան կփորձի համոզել Գերմանիային, հրաժարվել «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագծից:
Արտաքին գործերի նախարարը հայտարարել է նաև, որ Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպը մատնանշում է այն բանի վրա, որ Ռուսաստանը գործընկեր չէ, ով արժանի է վստահության:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանում ելույթ ունենալու ժամանակ հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան կասեցնում է Ռուսաստանի հետ ցանկացած տիպի համագործակցությունը: Մեյի խոսքերով, նշված որոշումը ընդունվել է Սոլսբերի քաղաքում, Ռուսաստանի հետախուզական ծառայության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորելու փաստի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:
Հեղինակ -
Edgar Barsegyan