«Le Figaro»-ի համար անցկացված հարցման համաձայն՝ 10 հարցվածներից վեցը կողմ է Էմանուել Մակրոնի հրաժարականին
«Le Figaro»-ի համար «Odoxa-Backbone Consulting»-ի կատարած ուսումնասիրության համաձայն՝ յուրաքանչյուր 10 հարցվողից վեցը կողմ է նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականին:
Մասնավորապես, Էմանուել Մակրոնի հրաժարականին կողմ է հարցվածների 61%-ը։ Սա երկու կետով բարձր է դեկտեմբեր ամսվա ցուցանիշից, իսկ 7 կետով՝ սեպտեմբերի ցուցանիշից։ Համապատասխան հարցումն անցկացվել է հունվարի 2-ին և 3-ին։
Ընդ որում, հարցվածների 71%-ն անհանգստացած է նախագահի պատճառով, իսկ 65%-ը կարծում է, որ նա հավատարիմ չէ ժողովրդավարական արժեքներին։
Նույն հարցման համաձայն՝ հարցվածների 86%-ը կարծում է, որ Էմանուել Մակրոնն այս տարի ստիպված կլինի նոր վարչապետ նշանակել։ Ֆրանսուա Բայրուն Ֆրանսիայի վարչապետ նշանակվեց դեկտեմբերի վերջին, այն բանից հետո, երբ նախորդ կաբինետը՝ Միշել Բարնյեի գլխավորությամբ, այլեւս վստահություն չուներ խորհրդարանի կողմից՝ երկրի բյուջեի շուրջ վեճի պատճառով։