Լատվիայի նախագահը որոշում է ստորագրել ռուսական դպրոցներում լատիշերենին անցում կատարելու մասին
Լատվիայի նախագահը որոշում է ստորագրել ռուսական դպրոցներում լատիշերենին անցում կատարելու մասին

Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն երկրի տարածքում գործող ռուսական դպրոցներն աստիճանաբար պետք է անցում կատարեն լատիշերենին:

Ինչպես հայտնում է  BNS գործակալությունը՝ հղում անելով երկրի նախագահի խորհրդականին, նախագահը վստահ է, որ լատիշերեն ուսումը հնարավորություն կտա բոլոր աշակերտներին որակյալ կրթություն ստանալ:
Վեյոնիսը նշել է, որ աշակերտներն այսուհետ ևս հնարավորություն կունենան ազգային փոքրամասնությունների մշակույթին վերաբերող դպրոցական առարկաններն ուսումնասիրել  մայրենի լեզվով և պահպանել իրենց արմատները:

Վեյոնիսը նաև հրաժարվել է մեկնաբանել Մոսկվայի հայտարարությունը, թե ռուսական դպրոցներում լատիշերենին անցումն էլ ավելի է բարդացնելու երկու երկրների հարաբերությունները: