Վրաստանում անցկացված ընտրություններին հիմնարար ազատությունները ընդհանուր առմամբ պաշտպանված էր. Լատվիայի արտգործնախարարություն
Հոկտեմբերի 31-ին Վրաստանում անցկացված ընտրությունները մրցակցային էին և հիմնարար ազատությունները ընդհանուր առմամբ պաշտպանված էին,- այս մասին ասված է Լատվիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Ինչպես հայտարարել են գերատեսչությունում, «Լատվիան ողջունում է հոկտեմբերի 31-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները»:
«Ընտրությունները մրցակցային էին, հիմնարար ազատությունները լիովին պաշտպանված էին: Համավարակը մարտահրավեր էր, որը հաջողությամբ հաղթահարվեց: Հուսով ենք, որ տեղի կունենա միջազգային դիտորդների հանձնարարականների իրականացում նոյեմբերի 21-ին, ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում»,- ասված է Լատվիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ: