Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը պահանջում է ազատ արձակել Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված վրաց բժշկին

17:22, 22.11.2019

Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը պահանջում է ազատել Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված վրացի բժշկին: Այս մասին ասվում է հայտարարությունում, որը հրապարակվել է Լատվիայի արտաքին գործերի նախարարության «թվիթերի» պաշտոնական էջում:

«Կոչ ենք անում Վրաստանի ՝ Հարավային Օսիայի տարածաշրջանի դե ֆակտո կառավարությանը, անհապաղ ազատ արձակել վրացի բժիշկ, Վաժա Գափրինդաշվիլիին: Լատվիան հստակ աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասված է Լատվիայի արտգործնախարարության «թվիթերի» պաշտոնական էջում:

 

https://twitter.com/Latvian_MFA/status/1197815603073110016

Նմանատիպ