«Էար Բալտիկը» մարտի 28-ից սկսում է Եվրամիության ոչ անդամ պետություններ չվերթների մի մասը
Լատվիայի «Էար Բալտիկ» ավիաընկերությունը մարտի 28-ից սկսում է Եվրամիության ոչ անդամ պետություններ չվերթների մի մասը: Դրանց թվում նախատեսվում է վերսկսել թռիչքները Ռիգա-Թբիլիսիի ուղղությամբ: Այս մասին տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները:
Նշենք, որ դեպի Թբիլիսի չվերթների վերսկսումը նախատեսված է մարտի 28-ին: Թռիչքները դեպի Կիև կսկսվեն այս շաբաթ:
Միևնույն ժամանակ, Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս զերծ մնալ այնպիսի ճանապարհորդությունից, որը շտապ անհրաժեշտ չէ:
«Մենք բոլոր ճանապարհորդներին կոչ ենք անում հաշվի առնել համավարակի ընթացքում ճանապարհորդելու վտանգների մասին», – ասված է Լատվիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
Արտաքին գործերի նախարարությունը նաև հիշեցնում է ճանապարհորդներին, որ տուն վերադառնալիս ստիպված կլինեն տաս օր անց կացնել ինքնամեկուսացման մեջ: