Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Նեպալի ֆինանսների նախարարին
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկի (AIIB) 11-րդ տարեկան հանդիպման շրջանակներում, հանդիպել է Նեպալի ֆինանսների նախարար Սվարնիմ Վագլեին (Swarnim Wagle)։
Վրաստանի ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ ճանաչողական հանդիպման ընթացքում նեպալական կողմը հետաքրքրվել է պետական ֆինանսների կառավարման, բյուջեի թափանցիկության և բյուջետային գործընթացի կատարելագործման ուղղությամբ Վրաստանի կողմից իրականացված բարեփոխումներով։
«Զրույցը վերաբերել է նաև գործարար միջավայրի բարելավման և ներդրողների ներգրավման ուղղությամբ Վրաստանում առկա փորձին, հատկապես՝ հարկային քաղաքականության և վարչարարության ոլորտում։ Քննարկվել է փորձի փոխանակման տեսանկյունից երկկողմ համագործակցության հնարավորությունը։
Հանդիպմանը մասնակցել է ֆինանսների նախարարի տեղակալ Եկատերինե Գունցաձեն», – ասված է գերատեսչության տեղեկատվության մեջ։