Լագոդեխիի պաշտպանված տարածքում, Քոչալոյի եկեղեցու մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է 10-րդ դարի գրառում
Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության լրատվությամբ, Լագոդեխիի պաշտպանված տարածքում, Քոչալոյի եկեղեցու մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է կարևորագույն վրաց գրառում: Ասոմթավրուլիով կատարված տեքստը կատարված է X դարի վերջում և պատմում է եկեղեցու համար հողամասերի նվիրաբերության մասին:
«Գրառման մեջ հիշատակված են Հերեթիի թագավոր Ադարնասեն և թագուհի Դինարիան: Բացի այդ գրառման մեջ նշված են մի քանի կարևորագույն դրվագներ Վրաստանի պատմությունից»,-ասել են Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունից:
Հայտնաբերված գրառումը երեկ ուսումնասիրել է գործակալության ղեկավար, Գիորգի Գագոշիձեն: