Լոնդոնում EBRD-ի կողմից կազմակերպված Outlook on Georgia 2017 կոնֆերանսի ժամանակ քննարկվելու է Անակլիայի նախագիծը
Անակլիայի նավահանգստի և Անակլիա քաղաքի նախագծերը քննարկվելու են Լոնդոնում EBRD-ի կողմից կազմակերպված Outlook on Georgia 2017 կոնֆերանսի ժամանակ:
Անակլիայի կոնսորցիումի լրատվությամբ կոնֆերանսը, որը համատեղ հյուրընկալում են Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկը և Emerging Europe-ը, ամբողջությամբ նվիրվում է Վրաստանի տնտեսական միջավայրի քննարկմանը:
Նրանց լրատվությամբ, կոնֆերանսի նպատակն է Վրաստանի ներդրումային ներուժի հետ ծանոթանալը:
«Անակլիա Սիթի» ընկերության գործադիր տնօրեն Քեթի Բոճորիշվիլին կոնֆերանսի խոսնակներից մեկն է, ով մանրամասն ներկայացնելու է Անակլիայի նախագիծի մասին լրատվություն:
Նշենք, որ Անակլիայի նավահանգստի շինարարությունը մեկնարկելու է 2017 թվականի դեկտեմբերի 20-ին: Ծրագրված է, որ նավահանգիստը առաջնային փուլում նավեր կընդունի 2021 թվականին, և դա լինելու է շինարարության առաջին փուլը:
Նախագծի ընդհանուր արժեքը 2,5 մլրդ. Ամն դոլար է:
Հեղինակ -
Edgar Barsegyan