Լոնդոնում Վրաստանի դեսպանատան շենքը գնելու համար ծախսվելու է 3,5 մլն ֆունտ

Լոնդոնում Վրաստանի դեսպանատան շենքը գնելու համար ծախսվելու է 3 520 000 ֆունտ ստերլինգ: Այդ նպատակով արդեն արձակվել է կառավարության կարգադրությունը, որը ստորագրելու է վարչապետ Մամուկա Բախտաձեն: Գումարը հատկացնելու է արտաքին գործերի նախարարությունը:

Հիմնական ծախսերից բացի, տրամադրվելու է ևս 105 հազար ֆունտ, մակլերական ծառայությունների համար:

Գնված շենքում տեղակայվելու է՝ Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայի միավորված թագավորությունում Վրաստանի դեսպանատունը և միջազգային ծովային կազմակերպությունում Վրաստանի մշտական ներկայացուցչությունը:

Լոնդոնից բացի, դիվանագիտական ներկայացուցչության համար շենքի գնում է ծրագրվում նաև Ստրասբուրգում: Այդ նպատակով, 2018 թվականի բյուջեից տրամադրվել է 21 մլն. լարի: