Անակլիա-գանմուխուրիի կարանտինային գոտում գտնվում է 142 մարդ
Անակլիա-գանմուխուրիի կարանտինային գոտում գտնվում է 142 մարդ

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանային վարչության լրատվությամբ, Անակլիա-գանմուխուրիի կարանտինային գոտում այս պահի դրությամբ գտնվում է 142 մարդ: Նշված գոտում են գտնվում նաև Թեթրիծղարոյի բնակիչներ:

Բացի այդ, տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 174 մարդ: Ընդհանուր առմամբ ինքնամեկուսացման ժամկետը լրացրել է 888 քաղաքացի:

Երեկ, փորձարկման համար ուղարկվել է 64 նմուշ: 32 պատասխանը բացասական է, մնացածի պատասխանները հայտնի կդառնան մինչև օրվա վերջ:

Դրա հետ մեկտեղ, Զուգդիդիի հիվանդանոցում կովիդ վարակված հիվանդ չկա:

24 ժամվա ընթացքում տարածաշրջանում երեք անձ տուգանվել է արտակարգ դրությամբ սահմանված միջոցների խախտման համար: