Կրթության և սպորտի հանձնաժողովները կողմ են նախարարությունների կառուցվածքային վերակազմավորման օրենսդրական փաթեթին

Կրթության և սպորտի հանձնաժողովները կողմ են նախարարությունների կառուցվածքային վերակազմավորման օրենսդրական փաթեթին։

Կառավարության խորհրդարանական քարտուղար Նաթիա Միքելաձեն պատգամավորներին ծանոթացրեց փոփոխությունների հետ։ Կրթության հանձնաժողովի անդամները աջակցեցին պատգամավոր Ռեվազ Արվելաձեյի առաջարկությանը, որ նախարարությունների միավորվելու դեպքում այն անվանեն – կրության, գիտության, մշակույթի և սպորտի հանձնաժողով։

Հանձնաժողովների միավորված նիստին կրթության հանձնաժողովի նախագահ Մարիամ Ջաշը սեփական առաջարկության մասին խոսեց և նշեց, որ նախարարությունները միավորելու դեպքում, առաջին քարտուղարի կոչում ստանա միավորված գործակալության նախարարի տեղակալը, ով կղեկավարի մշակույթի ուղղությունը։

Պատգամավորները հետաքրքրվեցին, թե ինչպիսին կլինի ֆինանասավորման հարցը, նախարարությունների միավորման դեպքում, որին կառավարության խարհրդարանական քարտուղարը պատասխանեց, որ գործակալությունների ֆինանսավորումը չի կրճատվի։

Քվեարկության ժամանակ կրութության հանձնաժողովի 8 անդամները նախարարությունների վերակազմավորման փաթեթին կողմ քվեարկեցին, իսկ Մարիամ Ջաշը ձեռնպահ մնաց։