Կրետա կղզում տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ

13:43, 22.05.2025

Կրետա կղզում տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ։

Այս մասին հայտնել է Euronews-ը։

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 06:19-ին, Հերակլիոնից 56 կիլոմետր հեռավորության վրա։

Ցնցումները հատկապես զգացվել են Եգեյան ծովի կղզիներում։

Հունաստանի հրշեջ ծառայությունը հայտարարել է, որ անվտանգության միջոցառումները խստացվել են, սակայն վնասների կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Նմանատիպ