Կրեմլից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի դեմ առ դեմ հանդիպում նախատեսված չէ
Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպում այսօր նախատեսված չէ. Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան, որտեղ տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի դեմ առ դեմ հանդիպում նախատեսված չէ։
Եվրասիական միջկառավարական խորհուրդը կազմված է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարներից։ Ինչպես հայտնում է ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը, հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվելու էներգետիկայի, արդյունաբերության և էլեկտրոնային առևտրի զարգացման ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։