Կրեմլի տվյալներով՝ Վլադիմիր Պուտինը զրուցել է Թուրքիայի, Ղազախստանի, Բելառուսի և Ուզբեկստանի նախագահների հետ
Կրեմլի տվյալներով՝ Վլադիմիր Պուտինը զրուցել է Թուրքիայի, Ղազախստանի, Բելառուսի և Ուզբեկստանի նախագահների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է Թուրքիայի, Ղազախստանի, Բելառուսի և Ուզբեկստանի նախագահների հետ։

Կրեմլից հայտնում են, որ Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին, իր հերթին Թուրքիայի նախագահն իր ամբողջական աջակցությունն է հայտնել ՌԴ կառավարության քայլերին։

Կրեմլի տվյալներով՝ ՌԴ նախագահը Ղազախստանի, Ուզբեկստանի և Բելառուսի նախագահներին տեղեկացրել է նաև երկրում տիրող իրավիճակի մասին։

Բացի այդ, Ղազախստանի նախագահի վարչակազմի տարածած տեղեկատվության համաձայն, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ ներկայիս իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են, և սահմանադրական կարգն ու օրենքի գերակայությունը անհրաժեշտ պայման են երկրում օրինականության պահպանման համար։