Կոռուպցիայի վերահսկմամբ և կառավարման արդյունավետությամբ Վրաստանը հասել է պատմական առավելագույնի
Կոռուպցիայի վերահսկմամբ և կառավարման արդյունավետությամբ Վրաստանը հասել է պատմական առավելագույնի,- այսպիսի տվյալներ են բերված Համաշխարհային բանկի կայքէջում հրապարակված «Աշխարհի կառավարման ինդիկատորներում»:
Մասնավորապես, կոռուպցիայի վերահսկման կողմից 100%-անոց սանդղակով Վրաստանն ունի 77,4%, որը պատմական առավելագույն է:
Վրաստանը կոռուպցիայի դեմ պայքարի համաձայն ընդգրկվել է առաջատար երկրների թվում և այս ցուցանիշով առաջ է անցնում Եվրամիության անդամ 13 պետությունից, ինչպիսիք են՝ Մալթան, Լեհաստանը, Չեխիան, Լատվիան, Լիտվան, Իսպանիան, Սլովակիան, Իտալիան, Խորվաթիան, Հունգարիան, Ռումինիան, Հունաստանը և Բուլղարիան:
Վրաստանի դիրքերը բարելավվել են նաև «Կանոնակարգի որակում»: Վրաստանը 100%-անոց սանդղակով ունի 81.73% և 2017 թվականին աշխարհում 38-րդ տեղում է:
2012 թվականի համեմատ, Վրաստանի դիրքն այս ցուցանիշով բարելավվել է 17 հորիզոնականով:
Վրաստանի դիրքերը բարելավվել են նաև կառավարման արդյունավետության ինդիկատորներում: Երկիրը 72,12 միավորով 59-րդ տեղում է: Այս դեպքում ևս Վրաստանի գնահատականը հասել է պատմական առավելագույնի:
Օրենքի գերագույնության ինդիկատորում Վրաստանը 78-րդ տեղում է 62,98% միավորով, 2016 թվականին Վրաստանը 74-րդ տեղում էր:
Հետազոտությունը ներառում է 1996 թվականից մինչև 2017 թվականը ներառյալ: