Կորոնավիրուսով վարակված երեխայի մոտ հաստատվել է Կավասակիի սինդրոմ. ՀՀ առողջապահության նախարար
Հայաստանում չորս տարեկան երեխայի մոտ, ով վարակված է կորոնավիրուսով, հաստատվել է Կավասակիի սինդրոմ։ Այս մասին Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրել է իր ֆեյսբուքում։
Ցավոք ունենք Կավասակիի սինդրոմի դեպք, որը ախտորոշվել է երեխայի մոտ։ Վերջին ժամանակներս աշխարհում ավելացել է երեխաների քանակը, որոնք ունեն այդ սինդրոմ, և գիտնականները դա կապում են կորոնավիրուսի հետ֊ գրել է ՀՀ առողջապահության նախարարը։
Կավասակիի սինդրոմը հիմնականում հաստատվում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ։ Նրա ախտանշաններն են բարձր ջերմությունը, աչքերի և լեզվի կարմրությունը և այլն։