Կորոնավիրուսն ամռանը ևս կունենա տարածվելու ունակություն. Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ

12:11, 07.03.2020

Կեղծ հույս է, ասելը, որ կորոնավիրուսը, գրիպի նման կվերանա ամռան գալուն պես,- այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մայք Ռայանը: Նրա խոսքով, դեռևս հայտնի չէ, թե ինչ տեղի կունենա վարակի հետ՝ այլ կլիմայական պայմաններում:

«Մենք դեռևս չգիտենք, ինչ ակտիվություն կամ վարք կցուցաբերի վարակն այլ կլիմայական պայմաններում: Պետք է ենթադրենք, որ վարակը կրկին կունենա տարածման ունակություն:

Կեղծ հույս է, ասելը, որ կորոնավիրուսը, գրիպի նման, ամռան գալուն պես կվերանա: Այժմ որևս փաստարկ չկա, որ դա տեղի կունենա»,- հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ ծրագրերի գործադիր Մայք Ռայանը՝ Ժնևում անցկացված մամլո ասուլիսին:

Նմանատիպ