Կորոնավիրուսի նոր դեպքերից ութը գրանցվել է Բոլնիսիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից ութը գրանցվել է Բոլնիսիում

Բոլնիսիում հաստատվել է կորոնավիրուսի ութ նոր դեպք,- ասել է Քվեմո Քարթլիի պետներկայացուցիչ Շոթա Ռեխվիաշվիլին:

Նրա խոսքով՝ նրանցից հինգը շտապօգնության ծառայության վարակված ներկայացուցիչների ընտանիքի անդամներն են:

«Բոլնիսիում կա հաստատված ութ դեպք: Նրանցից հինգը շտապ օգնության անձնակազմի ընտանիքի անդամներ են: Մնացած երեքից մեկը՝ շտապօգնության բժիշկ է, իսկ երկուսը` բուժքույրեր: Երեկ 34 ախտանիշ ունեցող մարդկանցից վերցրել են նմուշներ։ Նրանցից ութը հաստատվել են: Ընդհանուր առմամբ, շրջանում առկա է կորոնավիրուսի 50 հաստատված դեպք, ապաքինվել են ութը, մեկը մահացել է», – ասաց Ռեխվիաշվիլին:

Ըստ նրա, Սավանեթի գյուղն ամբողջովին փակվել է:

«Համաճարակաբանների հետ ընթանում է քննարկում: Մենք սպասում ենք պատասխանի: Ինքնամեկուսացումը արդեն խստացվել է քաղաքի մասշտաբով, բայց թե ինչ լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվելու, ավելի ուշ կասեմ: Այս պահին ինքնակառավարման աշխատակիցները վարակված չեն», – ասաց Քվեմո Քարթլիի նահանգապետը:

Մինչ այժմ Վրաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսի 336 դեպք, նրանցից 74-ը՝ ապաքինվել, 3-ը՝ մահացել, իսկ արտասահմանից տեղափոխել են երեք վրաստանի քաղաքացի բուժում ստանալու համար: