Կորոնավիրուսի կապակցությամբ Վրաստանի կառավարության զեկույցը խորհրդարանին ուղարկվելու է այսօր
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարում է, որ կորոնավիրուսի կապակցությամբ պատրաստված զեկույցը խորհրդարանին կներկայացվի նաև գրավոր:
Ինչպես նշել է վարչապետը, գրավոր զեկույցը արդեն պատրաստ է, և այսօր կուղարկվի խորհրդարան, ինչպես նաև կհրապարակվի Վրաստանի կառավարության կայքում:
«Խորհրդարանում զեկույցի ժամանակ մենք հայտարարեցինք, որ «կովիդ 19»-ի կապակցությամբ կառավարության իրականացրած քայլերի մասին պատրաստելու ենք նաև գրավոր զեկույց: Ինչպես գիտեք, այս գործողությունները սկսվել էին հունվարին և ավարտվել մայիսի 22-ին: Մենք պատրաստել ենք այդ ժամանակահատվածում իրականացրած քայլերի ամբողջական գրավոր զեկույցը, որը այսօր կուղարկվի խորհրդարանին, ինչպես նաև կհրապարակվի Վրաստանի կառավարության կայքում: Մենք գտնում ենք, որ սա կառավարության պատասխանատու քայլ է, որը կբացատրի քաղաքացիներին և բոլոր շահագրգիռ կողմերին, թե ինչ սխեմաների պաշտպանությամբ է կառավարությունը իրականացրել բոլոր քայլերը: Փաստորեն, զեկույցում ներկայացված են բոլոր գերատեսչությունների կողմից ձեռնարկված քայլերը»,- ասել է Գիորգի Գախարիան: